AM | RU
USD
EUR
RUB

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ

 
 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հիմնադիրներն են՝ Գոռ Առաքելյանը` 20 տոկոս բաժնեմասով, ով 2011թ-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ջեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով: Ընկերությունը Երևանի Բյուզանդի 3 հասցեում իրականացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում:

2013-2017 թվականներին իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը՝ 3 միլիոն 527 հազար դրամ գումար, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման:

Բացի այդ, պարզվել է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել: Պարզվել է նաև, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 40 տոկոս բաժնետեր հանդիսացող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն է հանդիսանում Լևոն Ազատի Սարգսյանն, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը, միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնետեր է:

Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Խորհրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 20 տոկոս բաժնետեր Գաբրիել Ջեմբերջյանը: Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք, որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի իրավաբանական հասցեն է Երևանի Երվանդ Քոչարի պողոտա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, սակայն, ըստ էության, ընկերությունը եկեղեցում գործունեություն չի իրականացրել, այլ փաստացի գործունեություն է ծավալել այլ հասցեում:

ՊԵԿ քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ: Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական և դատավարական գործողություններ:

Լրահոս
ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan