Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք

Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 22-ին ոստիկանություն է ներկայացել Շիկահող համայնքի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 897, 7.62 մմ տրամաչափի 110 փամփուշտ և նռնականետի 1 ական: 

Ըստ քաղաքացու բացատրության՝ ատրճանակը և ռազմամթերքը հայտնաբերել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի «Տրիցատի մոստ» կոչվող կամրջի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում