AM | RU
USD
EUR
RUB

Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են

 
 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական արտահերթ ընտրություններ, որոնք կկանխորոշեն Թուրքիայի քաղաքական ապագան. հունիսի 24-ին մեկնարկել են Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:

Սահմանադրական փոփոխություններին հաջորդած առաջին ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կկատարվի նախագահական կառավարման համակարգի: Այս ընտրությունները կորոշեն՝ արդյոք 2002 թվականից Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ու նրա անփոխարինելի առաջատար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակեն մնալ քաղաքական օլիմպոսի գագաթում, թե ի վերջո երկրում վերջին տարիներին նրանց դեմ հասունացած դժգոհությունը կնյութականացվի ու քվեախցիկներում ամրագրված արդյունքներով ի վերջո կուսակցությունը ստիված կլինի տեղը զիջել մեկ այլ քաղաքական ուժի:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություն: 2018 թվականի սկզբին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը հնարավորություն ընձեռեց կուսակցություններին ընտրություններին մասնակցել դաշինքների միջոցով: Արդյունքում, հունիսի 24-ի ընտրություններին իշխող ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինք»-ի ներքո հանդես է գալիս «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ միասին: Իսկ ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Լավ», «Երջանկություն» («Սաադեթ») կուսակցությունները միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), ինչպես նաև «Հայրենիք» («Վաթան») և «Ազատ գործ» («Հյուր Դավա») կուսակցությունները հանդես են գալիս առանց դաշինքների:

Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ՝ «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ թեկնածու Մուհարեմ Ինջեն, «Լավ» կուսակցությունից՝ Մերալ Աքշեները, ԺԴԿ-ից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք»-ից՝ Դողու Փերինչեքը:

Ընտրություններում ամենաորոշիչ դերակատարները, ակնկալվում է, որ կլինեն քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի ազգաբնակչության ավելի քան 15 տոկոսը: Եթե այս ընտրություններում քրդերն իրենց ձայնը տան ԺԴԿ-ին և վերջինս կարողանա հաղթահարել 10 տոկոսանոց ընտրական շեմը, ապա ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում, որը նոր սահմանադրությամբ այսուհետ 550-ի փոխարեն այժմ ունենալու է 600 պատգամավորական մանդատ, քրդամետ կուսակցությունը կստանա առնվազն 80 պատգամավորական մանդատ: Սա թույլ կտա ԺԴԿ-ին միավորվել խորհրդարան անցած մյուս ընդդիմադիր ուժերի հետ` կազմելով մեջլիսում ընդդիմադիր մեծամասնություն: Քրդամետ կուսակցության կողմից ընտրական շեմը չհաղթահարելու պարագայում շուրջ 80 պատգամավորական մանդատ կանցնի Էրդողանի ղեկավարած կուսակցությանը, որը, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, փաստորեն կշարունակել երկրի միանձնյա կառավարումն ու իր համար ցանկալի բոլոր օրակարգային հարցերը կընդունի առանց որևէ խոչընդոտի:

Պատահական չէ, որ նախորդող ամիսների ընթացքում Էրդողանը ձերբակալեց ու բանտարկեց ԺԴԿ մեծ թվով պատգամավորների, քաղաքապետերի ու պարզապես կուսակցականների՝ մեղադրելով նրանց ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ: Կալանավորվածների շարքում է նաև կուսակցության առաջնորդ Դեմիրթաշը:

Պետք է նկատել, որ նախորդ մի քանի ընտրություններում երկրի գլխավորապես արևելյան քրդաբնակ շրջաններում ձայները մշտապես կիսվել են Դեմիրթաշի ու Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժերի միջև: Այն, որ Էրդողանը մտահոգվում է քրդաբնակ շրջաններում ձայներ կորցնելուց, ապացուցելու եկավ օրերս համացանցում հայտնված գաղտնի տեսագրությունը, որտեղ Թուրքիայի նախագահը Ստամբուլում համախոհների հետ հանդիպմանը ասում է, որ իր կուսակիցները պետք է ԺԴԿ հետ կապված կարևոր աշխատանքներ տանեն: «Այս մասին դրսում չեմ կարող խոսել, այդ պատճառով դիմում եմ ձեզ՝ նրանց ընտրական շեմի տակ թողնելը կնշանակի, որ մենք ավելի լավ դիրքերում կլինենք»,- ասել էր նա՝ հայտարարելով, որ կուսակիցները պետք է իրենց ընտրատեղամասերում վերցնեն ընտրացուցակներն ու հատուկ աշխատանք տանեն բոլորի հետ: Տեսագրությունում երևում էր նաև, թե ինչպես է Էրդողանը կոչ անում «գերիշխանություն ունենալ» քվեաթերթիկների հաշվման հանձնաժողովներում՝ հավելելով, որ իրենք «չպետք է կրկնեն հունիսի 7-ը»՝ 2015 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում ԱԶԿ-ն 2002 թվականից ի վեր առաջին անգամ կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը և ձախողեց կառավարություն կազմելու գործընթացը, ինչի հետևանքով 2015 թվականի նոյեմբերին նոր ընտրություններ անցկացվեցին:

Վերջին տարիներին Թուրքիան իսլամականացման ճանապարհով տանող Էրդողանին խորհրդարանական մեծամասնությունից զրկելու նպատակով աշխարհիկ ընտրազանգվածը կարող է իր ձայները տալ ԺԴԿ-ին: Այս կարծիքին է մտավորական, ԱԶԿ նախկին նախագահ Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը, ով Al-Jazeera-ի հետ զրույցում նշել է. «Աշխարհիկ քվեարկողները ընտրություններին կարող են իրենց աջակցությունը ցույց տալ ԺԴԿ-ին, որպեսզի ԱԶԿ-ն խորհրդարանում կորցնի մեծամասնությունը՝ ինչը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսին: Իհարկե, այստեղ խոսք չի գնում մեծ տոկոսների մասին: 2015-ի հունիսի ընտրություններում ԺԴԿ-ն երկրի արևմտյան շրջաններից կարողացավ ստանալ 1.5-2 տոկոս ձայն միայն: Հիմնական գործոնը, որը որոշիչ կլինի կուսակցության խորհրդարան անցնելու հարցում, շարունակում է մնալ քրդաբնակ շրջանների քվեն»- նշել է նա:

Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար Էրդողանը պետք է ստանա ձայների ավելի քան 50 տոկոսը, հակառակ պարագայում հուլիսի 8-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն ամենաշատ ձայներ ստացած երկու գործիչները: Ընդդիմադիր թեկնածուներն արդեն իսկ հայտարարել են, որ ընտրությունների երկրորդ փուլի պարագայում աջակցելու են Էրդողանի դեմ հանդես եկող թեկնածուի օգտին: Ներկայիս կանխատեսումները խոսում են այն մասին, որ այդ թեկնածուն կարող է լինել քեմալական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն: Վերջինս քարոզարշավի ընթացքում այցելեց նաև 2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Դեմիթաշին ու հանդես եկավ նրան ազատ արձակելու հորդորով, ինչը, շատ փորձագետների խոսքով, կարևոր քայլ էր քրդաբնակ շրջանների ձայները ստանալու տեսանկյունից:

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում է թեկնածուն բանտից: Դեմիրթաշը, ում իր խարիզմատիկ կերպարի ու ժողովրդայնության համար ժամանակին անվանում էին քրդերի Օբամա, նախընտրական քարոզարշավ վարեց 12 քառակուսի մետր մեծությամբ բատնախցից: Քարոզարշավի վերջին օրերին նա Էդիրնեի բանտից թուրքական հանրային հեռուստաընկերության եթերում դիմեց ժողովրդին՝ հորդորելով հունիսի 24-ի ընտրություններին քվեարկել ընդդեմ մեկ մարդու՝ Էրդողանի ռեժիմի:

Ոմանց համար ընտրությունները երկրում ժողովրդավարության վերականգնման վերջին իրական հույսն են, սակայն որոշ շրջանակներ էլ հավատացած են, որ ընտրությունները չեն անցնի առանց կոռուպցիայի և ընտրական գործընթացի լուրջ խախտումների: Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում անցկացված քարոզարշավի ժամանակ թեկնածուները բազմիցս իրենց բողոքը հայտնեցին ոչ հավասար պայմանների առնչությամբ: Մասնավորապես, նրանք հայտարարում էին, որ լրատվամիջոցները գերազանցապես լուսաբանում են իշխող կուսակցությանն ու նրա թեկնածու Էրդողանին: «Ստացվել է այնպես, որ Էրդողանը գնել է ողջ լրատվադաշտը, և այժմ մեդիան գործում է այնպես, ասես լինի ԱԶԿ օրգանը»,- այս առթիվ նկատել էր «Ջումհուրիեթ» պարբերականի սյունակագիր Այդըն Էնգինը:

Հունիսի 24-ին տեղի ունեցող ընտրությունները մեծ կարևորություն ունեն Թուրքիայի ապագայի համար: Եթե Էրդողանը հաղթանակ տանի նախագահական ընտրություններում, իսկ նրա ղեկավարած կուսակցությունը մեծամասնություն ունենա խորհրդարանում, ապա դա կենթադրի, որ նա առաջիկա տարիներին կշարունակի «մեկ մարդու» քաղաքականությունը՝ կենտրոնացնելով բոլոր լծակներն իր ձեռքում: Եթե ընտրությունների արդյունքում Էրդողանը կորցնի թե նախագահի պաշտոնը, թե խորհրդարանական մեծամասնությունը, ապա դա կենթադրի Թուրքիայի քաղաքական դաշտի կտրուկ փոփոխություն: Իսկ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում տարբեր քաղաքական ուժերի հաղթանակի պարագայում երկիրն առաջիկա տարիներին լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ կհայտնվի:

Լրահոս
ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում Սիրիան մեղադրում է Էրդողանին «Մուսուլման եղբայրներին» իշխանությանը մոտեցնելու փորձերի մեջ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Մարինա Տաշչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժամանակ». Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի «Ժողովուրդ». «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին «Հրապարակ». Մանվել Գրիգորյանը բավականին լուրջ հսկողության տակ է «Փաստ». Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը «Իրատես». Մի շարք չինովնիկներ անդամագրվում են ՀՀԿ-ին «Հրապարակ». Կրթության նախարարը անձամբ է հսկում մշակույթի նախարարության աշխատողներին «Ժամանակ». 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ մաքսային կարգավորումները «Իրատես». Ամենահետաքրքիրը լավ փորձված հի՞նն է, թե «լոկալ» քաղտեխնոլոգիան «Հրապարակ». Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել կարգավիճակին «Ժողովուրդ». 100 աշխատող Կառավարության օպտիմալացումից հետո կմնա առանց աշխատանք Լուրջ չեմ վերաբերվում և՛ նախաձեռնությանը, և՛ նախաձեռնողին. Իշխան Սաղաթելյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 22 Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ սահմանը Հաջորդ շաբաթ տեղի կունենա Պուտին-Նեթանյահու հանդիպումը ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի եվրաինտեգրման շուրջ բանակցությունները կասեցնելու առաջարկը Արցախի ՊԲ-ն հերքում է հայկական Զինված ուժերի անօդաչուի ոչնչացման մասին լուրերը Հայ փորձագետների ներկայությունը Սիրիայում ևս մեկ անգամ հաստատում է մեր դաշնակցային հատուկ հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan