AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին

 
 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Թուրքիայի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն պատմություն են. երկրում փակվել են բոլոր ընտրատեղամասերը, մեկնարկել է ձայների հաշվման գործընթացը:

Հունիսի 24-ի քվեարկությանը Թուրքիայում մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 59 մլն քաղաքացի: Նախնական դիտարկումներն արդեն վկայում են այն մասին, որ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը բավականին բարձր է եղել:

Արտերկրում բնակվող թուրքերն արդեն իսկ կատարել էին իրենց ընտրությունը հունիսի 7-ից մեկնարկած ու 19-ին ավարտված քվեարկության ընթացքում. այդ նպատակով 60 երկրում բացված էր 123 ներկայացուցչություն:

Ընտրությունները չեն անցել առանց ընտրախախտումների: Ուշագրավ է, որ հատկապես ահազանգեր են ստացվել երկրի քրդաբնակ շրջաններում ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ: Մասնավորապես, թուրքական մեծ թվով լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ երկրի հարավ-արևելյան Ուրֆա նահանգի Սուրուչ գավառում ոստիկանությունը կանգնեցրել է ավտոմեքենա, որում 4 պարկ քվեաթերթիկ է եղել: Ավտոմեքենայում գտնվող երեք անձինք ձերբակալվել են, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Բացի այդ, տեղեկություններ կան նաև այն մասին, թե Սուրուչի դպրոցներից մեկում ծագած վիճաբանության հետևանքով զոհ է գրանցվել, իսկ ոստիկանությունը առգրավել է քվեատուփերը: Լուրը, սակայն, նահանգապետարանը հերքել է: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից այս մասին հայտնել են, որ ունեն տեղեկություն դանահակահարության վերաբերյալ, սակայն զոհ գրանցվելու մասին տեղյակ չեն: Կան ահազանգեր Ուրֆայում այլ խախտումների մասին ևս:

Որոշ ընտրատեղամասերում գրանցվել են վիճաբանություններ տարբեր քաղաքական ուժերիր կողմնակիցների միջև, հարձակումներ են իրականացվել քրդամետ կուսակցության վստահված անձանց դեմ, քվեաթերթիկների լցոնման փորձեր են արվել: Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ուրֆայում իրենց վստահված անձինք բռնությամբ հեռացվել են ընտրատեղամասից:

Հետաքննություն է սկսվել 14 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնցից 4-ը` իտալացի, 3-ը` ֆրանսիացի, 6 գերմանացի և 1-ը` իսլանդացի: Նրանք, ներկայանալով որպես օտարերկրյա դիտորդներ, խաբեությամբ փորձել են միջամտել ընտրական գործընթացին:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություն: 2018 թվականի սկզբին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը հնարավորություն ընձեռեց կուսակցություններին ընտրություններին մասնակցել դաշինքների միջոցով: Արդյունքում, հունիսի 24-ի ընտրություններին իշխող ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինք»-ի ներքո հանդես է գալիս «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ միասին: Իսկ ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Լավ», «Երջանկություն» («Սաադեթ») կուսակցությունները միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), ինչպես նաև «Հայրենիք» («Վաթան») և «Ազատ գործ» («Հյուր Դավա») կուսակցությունները հանդես են գալիս առանց դաշինքների:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:

Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ՝ «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ թեկնածու Մուհարեմ Ինջեն, «Լավ» կուսակցությունից՝ Մերալ Աքշեները, ԺԴԿ-ից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք»-ից՝ Դողու Փերինչեքը:

Նշենք, որ առաջինը հաշվվելու են նախագահական ընտրության քվեները: Քվեարկության նախնական պատկերը հստակ կլինի առաջիկա ժամերին:

Լրահոս
ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan