Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել

Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանության Արաբկիրի բաժին հունիսի 22-ին ժամը 14:00-ին հաղորդում է ստացվել, որ մի տղամարդու ՝ «Ֆեյսբուք» սոցցանցի Կարեն Սաթյան տվյալներով օգտատերը սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տղամարդուց, ով փաստաբան է, հաղորդում ընդունվեց։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, որը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։
Նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում