Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ)

Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ևս եկել է Երևանի քաղաքապետարանի մոտ միացել ակցիայի մասնակիցներին: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է ընդամենը տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում այստեղ:

Հովիկ Աղազարյանն ասաց, որ զերծ կմնա Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին տեսանյութի վերաբերյալ իրավական գնահատական տալուց, բայց կտա քաղաքական գնահատական: «Ճիշտ կլիներ, որ Տարոն Մարգարյանը հրաժարական տար: Նրա քաղաքական թիմը իշխանության չէ և նա որպես այդ քաղաքական թիմի ներկայացուցիչ պետք է զիջի իր դիրքերը»,-ասաց նա:

Հարցին, թե հրապարկված տեսանյութում իր համար բացահայտումներ կային, պատգամավորն ասաց, որ շատ հարցեր կան, որ իր և շատ քաղաքացիների համար նորություն չեն, և հենց դա էլ պատճառ հանդիսացավ հեղափոխություն իրականացնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում