Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ

Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Tert.am-ի հետ զրույցում Մասիսի քաղաքապետի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է խուլիգանության մեջ, սակայն առաջադրված մեղադրանքի հետ նա որևէ առնչություն չունի:

«Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով»,-ասաց Ալեքսանյանը:

Հարցին, մինչ այս մեղադրանքն առաջադրելը Դավիթ Համբարձումյանի քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել հսկող դատախազը, սակայն քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ այդ հարցը մնացել է օդում կախված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում