ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի. ԵԿՄ փոխնախագահ

ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի. ԵԿՄ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երկրապահ կամավորների միությունը դեմ է ԵԿՄ-ն լուծարելուն:

Այս մասին ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Նա նշեց, որ չի պատկերացնում մի դատարան, որը կլուծարի այդ կառույցը: «Այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դա երկրապահի սրտով չէ»-ասաց նա՝ հավելելով, որ երկրապահը երկրի համար արեց ամեն ինչ, բայց դափնի չուզեց:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին իրադարձություններից հետո ԵԿՄ շարքերը և՛ լքողներ կան, և՛ համալրողներ: «ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի, ովքեր ակտիվությամբ աչքի չեն ընկել, նիստերին չեն մասնակցել»,-նշեց բանախոսը:

Հարցին, թե ում է պատկերացնում ԵԿՄ փոխնախագահը ԵԿՄ նախագահի պաշտոնում, Հայրապետյանն ասաց, որ հարցը կորոշի ԵԿՄ առաջիկա համագումարը: «Ես առաջարկում եմ համանախագահություն, բայց այդ հարցը կքննարկվի համագումարի արդյունքում»,-նշեց Համլետ Հայրապետյանը:

Երկրապահ կամավորական միության անդամները հունիսի 21-ին որոշում են կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում