Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին․ ԵԿՄ

Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին․ ԵԿՄ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երկրապահ կամավորների միությունն առաջիկա համագումարում կքննարկի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու հարցը: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Նրա կարծիքով՝ առաջարկը միանշանակ ընդունվելու է մեծամասնության կողմից, սակայն ԵԿՄ շարքերում ընդգրկված յուրաքանչյուր անձ ազատ է իր ընտրության մեջ: «Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին, քանի որ այն նոր իրողություն բերեց»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մասնակցել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը:

«Կոտայքի մարզի երկրապահների մարզային խորհուրդը առաջիններից մեկն էր, որ հայտարարեց համաժողովրդական շարժմանն աջակցելու մասին»,-ընդգծեց Հայրապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում