Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում

Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին հունիսի 24-ին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ Մոսկվայի մարզի Բրոննիցի քաղաքում գտնվող՝ թիմի մարզական բազայում:

Հունիսի 24-ին լրացել Է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» աստղի 31 տարին:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պատվին կայացել Է հանդիսավոր համերգ, որի ավարտին բերվել Է տոնական տորթը՝ բնական մեծությամբ խաղացողի շոկոլադե քանդակի տեսքով: Հրուշակային արտադրանքի քաշը կազմել Է 60 կիլոգրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում