Բողոքի ակցիա՝ Սեւան-Երեւան ավտոմայրուղում
25/06/2018 15:51
Նմանատիպ
Սեւանի, Ճամբարակի եւ Գավառի տարածքի մի խումբ կաթ արտադրող գյուղացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Սեւան-Երեւան ավտոմայրուղու Սեւանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարեւանությամբ և փակել էին երթեւեկությունը:
Կաթ արտադրող գյուղացիների հետ հանդիպեց եւ նրանց լսեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Մարզպետը նշեց, որ խնդիրը ամբողջ հանրապետությունում կա, այն գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Քննարկումներ են ընթանում գտնելու համար հարցի լուծման օպտիմալ տարբերակ:
Հենց այս պահին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը հարցը քննարկում է «Աշտարակ կաթ»-ի ներկայացուցիչների հետ:
Մարզպետի հետ հանդիպումից հետո մայրուղին բացվեց:
Մանրամասները կներկայացնենք քիչ ավելի ուշ:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին
Հետևեք մեզ նաև Telegram-ում