Վաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Վաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները Երևանի Վաղարշյան փողոցում հունիսի 25-ին ևս անարդյունք են ավարտվել: Այս մասին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«911» ծառայությանը հունիսի 25-ին, ժամը 13:34-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.): Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում