AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի

 
 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը հունիսի 25-ին այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նախարար Լիլիթ Մակունցն ասել է, որ երկու ամիս առաջ անգամ չէր կարող պատկերացնել, որ Թանկյանի հետ մշակութային ծրագրեր կարող է քննարկել: «Չափազանց ուրախ եմ դրա համար և ուզում եմ հարցնել՝ ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում»,-նշել է Մակունցը:

Սերժ Թանկյանի խոսքով՝ ծրագրերը շատ են:
«Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մի քանի ֆիլմի գաղափար ունենք, որոնցից մեկը՝ իմ ֆիլմը, նվիրված կլինի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: Վաղուց խմորվում է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնելու գաղափարը: 2017-ին այստեղ հանդիպեցի մի քանի երիտասարդների, որոնք մշակույթի նախկին նախարարի հետ պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա ստեղծելու պայմանավորվածություն էին ձեռք բերել: Ես կարծում եմ, որ այդ ծրագրին պետք է ընթացք տալ, որովհետև նվագախմբի համար նախատեսված պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիան, մասնավորապես կինոարտադրության զարգացման տեսանկյունից, Հայաստանում այսօր անհրաժեշտություն է: Ինքս պատրաստ եմ օժանդակել այդ հարցում»:
Լիլիթ Մակունցը շեշտել է, որ «Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մշակույթի նախարարության համագործակցության առաջնային ուղղություններից մեկը հենց ստեղծարար արդյունաբերության զարգացումն է, որպեսզի մշակույթը նաև տնտեսության զարգացման գործոն հանդիսանա: Նախարարը հավելել է, որ անկնալում է ինչպես Սերժ Թանկյանի, այնպես էլ «Creative Armenia» հիմնադրամի անդամ հանդիսացող սփյուռքահայ այլ հայտնի արվեստագետների աջակցությունը՝ հայ տաղանդներին հայտնաբերելու և նրանց համաշխարհային հարթակում ներկայացնելու գործում:

«Համոզված եմ, որ այս նոր գաղափարներով, բաց մտքով, սրտով, ազնիվ ու անկեղծ մտադրություններով մենք շատ մեծ նվաճումների ենք հասնելու»,-ասել է նախարար Մակունցը՝ Սերժ Թանկյանին հրավիրելով հուլիսի 7-ին կայանալիք «Գորիս ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2018» միջոցառման բացմանը:

Սերժ Թանկյանը խոստովանել է, որ Հայաստանում սիրելի վայրեր շատ ունի, բայց դեռ հայրենիքը բացահայտելու ճանապարհին է:

 

Լրահոս
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հաջողված է համարում «1000 դրամների նախագիծը» ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի ՊՆ-ն կատարել է ՀՀ զինված ուժերի համար կործանիչների գնման ընտրությունը. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան Սամբիստները երեք մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ Սեւան համայնքի ղեկավարի գործունեության 2 տարին գնահատվել է արդյունավետ Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերին. Ֆինանսների նախարար Արմեն Աշոտյանի կածիքով՝ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի Մանե Թանդիլյանը Սիմոն Մարտիրոսյանի հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ծանրամարտի Հայաստանի թիմերը ժամանեցին հայրենիք ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը Պեսկովը հաստատել է Պուտինի ու Թրամփի հանդիպումը Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում Բակո Սահակյանը հետևել է մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ «Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ) Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր Սիրիայում գրոհայինները սպանել են կառավարական բանակի զինծառայողների Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին «Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը». «Bellingcat»-ի հոդվածագիր Չեմպիոնությունս նվիրում եմ հայերին և Հայաստանին. Սիմոն Մարտիրոսյան Արցախի նախագահը ոստիկանության պետի տեղակալ է նշանակել Թուրքական ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan