AM | RU
USD
EUR
RUB

ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացրել

 
 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել»,- նշեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հունիսի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով: Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել, տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են:

Լրահոս
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Փարիզում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները շարունակվում են Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է «Փաստ». ԿԳՆ-ում քաոս է «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի ներկայիս պատգամավորներից ովքե՞ր չեն ընդգրկվել ԲՀԿ ցուցակում «Հրապարակ». «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները «Հրապարակ». 6 մլն դրամով տուգանվել է Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» «Ժամանակ». ՀՀԿ-ի համար «տասովկա» արած Աշտարակի քաղաքապետը, լծվել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին «Հրապարակ». Ինչու է ազատվել աշխատանքից ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը «Ժողովուրդ». Համամասնականով մասնակցելու հայտ ներկայացրածների թիվը, նախորդի համեմատ շատ է «Իրատես». ԼԳՏԲ-կան բռնկումները խիստ մոդելավորված պայքարի «գրագետ» դրսևորում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը Եվրախորհրդարանում կողմ են Թուրքիա-ԵՄ բանակցությունների պաշտոնապես առկախմանը Կառավարության օժանդակությամբ Կոտայքի մարզում կկառուցվեն տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազի բողոքները Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կթույլատրվի դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով ԱԺ մի քանի պատգամավորներ առաջարկում են Հայ առաքելական եկեղեցու տարածքներում արգելել հավաքների անցկացումը «Գազպրոմ Արմենիա»-ն ՊԵԿ-ին մեղադրում է իրենց բարի համբավն արատավորելու մեջ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց գյուղարտադրանքի իրացումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին Կառավարությունը դեմ է կուսակցությունների ֆինանսավորումը 7 անգամ ավելացնելու Գևորգ Գորգիսյանի առաջարկին Թուրքիայում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Կառավարությունը հավանություն տվեց Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծմանը Կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց. այսպիսով` լուծում է ստանում ժամանակին աղմուկ հարուցած հարցը Լինել դաշնակից, չի նշանակում լինել վասալ. Մակրոն-Թրամփ «փոխհրաձգությունը» թեժանում է Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Մասիս Մայիլյան Մահացել է գրականագետ Ալբերտ Իսոյանը Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ վիճակախաղերն արգելելու մասին իր նախագիծը չունի քաղաքական աջակցություն Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ Մխիթարյանը Sky Sport-ի 100 լավագույն աստղերի շարքում է Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Ծանոթ-բարեկամի ինստիտուտը գործու՞մ է, թե՞ ոչ «Հրապարակ». «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է «Ժողովուրդ». ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե՞ թռչունի ձվեր են «Ժամանակ». Ինչու՞ է Ծառուկյանը Պետրոս Ղազարյանին աշխատանքից ազատել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan