ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

«Կա նման բան, ես հաստատում եմ այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ հանդես կգանք հաղորդագրությամբ»,- ասաց Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում