Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել

Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում է կայացրել բավարարել Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը, հաշվի առնելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները:

Մեղադրող կողմը առարկություններ չուներ պաշտպանի միջնորդությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում