Տարոն Մարգարյանը բացակայում է Երևանի ավագանու նիստից՝ առողջական խնդիրների պատճառով. ՈՒՂԻՂ

Տարոն Մարգարյանը բացակայում է Երևանի ավագանու նիստից՝ առողջական խնդիրների պատճառով. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստը։

Օրակարգում ընդգրկված է 8 հարց, որից 5-ը վերաբերում են բնակարան նվիրաբերելուն։

Քննարկվելու է նաև Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միանալու հարցը, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների կողմից 2017 թ․-ի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին հարցը։

Երևանի ավագանու այսօրվա նիստին ներկա չէ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նիստը վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Հայտարարվեց, որ Տարոն Մարգարյանը ներկա չէ առողջական խնդիրների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում