Ադրբեջանի հանրությանը նախապատրաստում են պատերազմին ու միևնույն ժամանակ ստուգում են հայկական կողմի նյարդային համակարգի ամրությունը

Ադրբեջանի հանրությանը նախապատրաստում են պատերազմին ու միևնույն ժամանակ ստուգում են հայկական կողմի նյարդային համակարգի ամրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ոչինչ պետք չէ բացառել ու պետք է պատրաստ լինել` հատկապես հաշվի առնելով սահմանային կուտակումներն ու Ադրբեջանի իշխանությունների արկածախնդրությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանն` անդրադառնալով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը:

«Շփման գծի ողջ երկայնքով լուրջ տեղաշարժեր ու կուտակումներ կան, և հայկական կողմն ուշադիր հետևում է դրանց: Սա, իհարկե, վտանգավոր է` հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների արկածախնդրությունը: Նաև լուրջ քանակությամբ զորք ու զինտեխնիկա է կենտրոնացած Հայաստանի հետ սահմանին` Նախիջևանի հատվածում», – ասաց Սուրեն Սարգսյանը:

Ըստ քաղաքագետի՝ այս ամենն ուղղված է ոչ միայն հայկական, այլև ներադրբեջանական լսարանին.

«Ընդհանուր առմամբ այս մեսիջները, Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություններն ավելի շատ ունեն ներքաղաքական սպառման նպատակ: Բաքվում այսօր ռազմական շքերթ է տեղի ունեցել, նոր տեխնիկա է ցուցադրվել, ուզում եմ ասել, որ Ադրբեջանի հանրությանը նախապատրաստում են պատերազմին ու միևնույն ժամանակ ստուգում են հայկական կողմի նյարդային համակարգի ամրությունը: Բացի այդ, Ադրբեջանը փորձում է իրավիճակն ապակայունացնել, քանի որ իրենք մշտապես ձգտում են ցույց տալ աշխարհին, որ այս կոնֆլիկտ ոչ թե սառեցված հակամարտություն է, այլև դեռևս թեժ է», – ասաց Սուրեն Սարգսյանն` ընդգծելով:

«Ադրբեջանն իր ժողովրդի մոտ պատվածի հոգեբանությունը փորձում է փոխարինել հաղթողի կամ պոտենցիալ հաղթողի հոգեբանությամբ: Սա ակնհայտ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում