ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ավտոմեքենայից աղբ նետող վարորդին հորդորում է, որ իր նետած աղբը փողոցից տեղափոխի (տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ավտոմեքենայից աղբ նետող վարորդին հորդորում է, որ իր նետած աղբը փողոցից տեղափոխի (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Shamshyan.com: Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարելիս չծխեն և աղբ չնետեն դուրս:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս:

Վ. Օսիպյանը, իջնելով ծառայողական ավտոմեքենայից, մոտենում է օրինախախտ վարորդին և հորդորում, որպեսզի նա իր նետած աղբը փողոցից վերցնի և տեղափոխի աղբարկղ: Վարորդը գլխիկոր հեռացնում է իր նետած աղբը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ ոստիկանապետը իր ծառայողական ավտոմեքենայով եղել է առանց թիկնապահների: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում