Ադրբեջանցի երկու պատգամավոր ցմահ զրկվել է ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից
28/06/2018 12:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հունիսի 27-ին հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործունեության շուրջ հետաքննություն իրականացնող անկախ հանձնաժողովի զեկույցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Անկախ հանձնաժողովի զեկույցում տեղ է գտել ԵԽԽՎ 29 պատգամավորի անուն, որոնք մեղադրվում են էթիկական նորմերը խախտելու և կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ:
ԵԽԽՎ-ն ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովի և Էլխան Սուլեյմանովի նկատմամբ պատժամիջոց է կիրառել, և նրանք ցմահ զրկվել են ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում