«Աստղիկ» ԲԿ-ում թերհայտագրել են իրական աշխատավարձի մեծությունները. շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել

«Աստղիկ» ԲԿ-ում թերհայտագրել են իրական աշխատավարձի մեծությունները. շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am:  Պետական եկամուտների կոմիտեն որևիցե կազմակերպության արտոնություն չի տրամադրել, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը:

«ՊԵԿ-ը որևիցե կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկման առումով պայմանավորվածություններ ձեռք չի բերել, մենք չենք իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր մեկ տարածքում գործել են երկու և ավելի կազմակերպիչների կողմից», – ասաց նա:

Դիտարկմանը՝ կան շատ բուժհաստատություններ, որոնք չգրանցված աշխատողներ են պահում, այս դեպքով ՊԵԿ-ը հետևողական ինչ քայլեր է անում, ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ իրենց գործառույթների մեջ է մտնում ամենօրյա պայքարը՝ չգրանցված աշխատողներին գրանցելու:

«Դա մեր ցավոտ կողմերից մեկն է, շարունակական այս ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում», – ասաց նա:

Ինչ վերաբերում է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, Ռաֆիկ Մաշադյանն ասաց, որ այնտեղ խնդիրներ կան:

«Կան ոլորտներ, որտեղ թերհայտագրում են իրական աշխատավարձի մեծությունները և այդ մասով են նաև անընդհատ աշխատանքներ իրականացվում, դրա արդյունքում «Աստղիկ» ԲԿ-ի կողմից օրեր առաջ ներկայացվել է ճշգրտված հաշվարկ, որ արդյունքում շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկատմային հարկ է հաշվարկվել», – նշեց ՊԵԿ փոխնախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում