Աշոտյանը դիմելու է Բունդեսթագի գործընկերներին Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու լուրերի շուրջ պարզաբանում ստանալու համար

Աշոտյանը դիմելու է Բունդեսթագի գործընկերներին Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու լուրերի շուրջ պարզաբանում ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը անդրադարաձել է գերմանական և ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկություններին, որ գերմանական Rheinmetall ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին։

Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տվյալ ընկերությունը հանդիսանում է ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող և նման գործարքը, եթե կյանքի կոչվի, խախտում է հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները։

«Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար մոտ օրերս պաշտոնապես դիմելու եմ ԳԴՀ Բունդեսթագի գործընկերներին տվյալ հարցով պարզաբանում ստանալու և իրենց ուշադրությունը սույն խնդրին հրավիրելու համար։

Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը»,- գրել է Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում