Բնապահպանական իրավախախտման հետևանքով հաշվարկվել է շուրջ 11 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանական իրավախախտման հետևանքով հաշվարկվել է շուրջ 11 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հունիսիի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 12 իրավախախտում, 5-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 11.368.502 ՀՀ դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում