Վարչապետը պաշտոնից ազատել է պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին

Վարչապետը պաշտոնից ազատել է պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կետով`
Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում