AM | RU
USD
EUR
RUB

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի գործով նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ. ՊԵԿ

 
 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Քրեական գործը հարուցվել է 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, 2013-2017թթ. իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը 3 միլիոն 527 հազար դրամ, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության ներկայացրած հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման:

Բացի այդ, պարզվել էր, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:

Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում էր մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվել են որոշ քննչական և դատավարական գործողություններ:

ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու. Փաշինյան ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Երևանում թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. ՀՀ վարչապետ Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում. Արայիկ Հարությունյան Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. ՀՀ վարչապետ Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության Փաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Հայաստանում տեղի ունեցածն աշխատաոճի, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է. կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտացումները «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ «Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում Արցախի երիտասարդությունն իր ապագան հայրենիքի հետ է կապում. ԱՀ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Փակվելու վտանգի առջև կանգնած դպրոցներին կփոխարինեն կրթամշակութային կենտրոնները, որտեղ կհաճախեն նաև մեծահասակներ ՄԻՊ աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan