ՖԻՖԱ-ն 11 հազար եվրո է տալիս Մարադոնային մունդիալի խաղերին ներկա լինելու համար

ՖԻՖԱ-ն 11 հազար եվրո է տալիս Մարադոնային մունդիալի խաղերին ներկա լինելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՖԻՖԱ-ն վճարում է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Մարադոնային ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին ներկա գտնվելու համար:

Ըստ անգլիական Daily Mail պարբերականի Մարադոնան յուրաքանչյուր խաղին ներկա լինելու համար ստանում է11 հազար եվրո: Արգենտինացու մյուս ծախսերը Ռուսաստանում նույնպես հոգում է ՖԻՖԱ-ն:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվել են խմբային փուլի խաղերը և հայտնի են փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները: Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակչում առաջինը կխաղա Ֆրանսիայի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում