«Կոչ ենք անում հուլիսի 1-ից չվճարել կարմիր գծերի համար». վարորդների իրավունքների պաշտպան

«Կոչ ենք անում հուլիսի 1-ից չվճարել կարմիր գծերի համար». վարորդների իրավունքների պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, 168.am:  «Կարմիր գծերի մասով մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր հասարակական շարժումներին, որոնք դեմ են դրանց։ Կոչ ենք անում հուլիսի 1-ից չվճարել կարմիր գծերի համար, նաև բողոքարկել, եթե քաղաքապետարանը շարունակի նույն կերպ աշխատել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում ենք, որ կարմիր գծերը պետք է լինեն այն վայրերում, որտեղ քաղաքապետարանը առանձնացված հատվածներ կտրամադրի, դրանց վրա ծախս կանի, և բարոյական իրավունքն արդեն կունենա՝ այդ կայանատեղիների համար գանձումներ իրականացնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կարմիր գծերի տուգանքներն ակնհայտ ապօրինի են արվում՝ սկսած արձանագրության կազմումից, վերջացրած սեփականատիրոջը տուգանելուց, քանի որ օրենքով նախատեսված է, որ տուգանվում է հենց անմիջապես իրավախախտը՝ վարորդը, այլ ոչ թե մեքենայի սեփականատերը։

«Մեզ մոտ տուգանում էին մեքենայիր սեփականատիրոջը, չէին էլ պարզում, թե վարորդն ով է։ Այնպես որ կարմիր գծերի մասով ակտիվ պայքար կմղենք, ու քաղաքապետարանին մատնացույց կանենք այն վայրերը, որոնք լքված են, բայց պիտանի են կայանատեղի համար»,- եզրափակեց փաստաբանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում