Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը կոչ է անում զերծ մնալ անհարկի շահարկումներից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը կոչ է անում զերծ մնալ անհարկի շահարկումներից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը մտահոգությամբ հետևում է հաստատության շուրջ ստեղծված իրավիճակին: Թանգարան-ինստիտուտի կայք էջում հրապարակված հայտարարության համաձայն՝ աշխատակազմը լիահույս է, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է հաստատության առանձնահատուկ նշանակությունը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համազգային, պետական նշանակության ապաքաղաքական կառույց է: Ուստի, նկատի ունենալով վերջին օրերին մամուլում և հատկապես սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից: Հարկ ենք համարում նշել, որ վերջին տարիներին տնօրինության ու աշխատակազմի համատեղ նվիրված աշխատանքի շնորհիվ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել համահայկական ու միջազգային ճանաչում և հեղինակություն: Այս տարիների ընթացքում ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր թանգարանային միավորներով, արձանագրվել են գիտական ձեռքբերումներ: Ուստի ակնկալում ենք չանտեսել վերոնշյալը և դրսևորել ողջամիտ դիրքորոշում»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում