Ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները

Ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով 2018թ. հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ»,- գրել է Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում