Կապանում փլուզման հետևանքով քաղաքացի է մահացել

Կապանում փլուզման հետևանքով քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «911» ծառայությանը հունիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա մեկ զոհ: Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շենքի տանիքի երկաթբետոնե սալը (7.2 քմ), ինչի հետևանքով Ա. Պ.-ն (1971 թ.) մնացել է փլվածքի տակ և մահացել:

Փրկարարները երկաթբետոնե կառուցատարրերի տակից դուրս են բերել մահացած քաղաքացվու դին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում