Ռուբեն Հայրապետյանի կյանքի ամենամեծ սխալը

Ռուբեն Հայրապետյանի կյանքի ամենամեծ սխալը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, News.am: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում մասնակցել Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններին։

«Իմ կյանքի ամենամեծ սխալն եմ համարում, որ մտել են քաղաքականության մեջ։ Այլեւս երբեք չեմ անի այդ սխալը։

ՀՖՖ նախագահի ընտրության հարց օրակարգում չկար եւ չի էլ եղել, քանի որ դեռ դրա ժամանակը չէ: Այնպես չի, որ ես ինձնից բացի որեւէ մեկին չեմ տեսնում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ո՞վ է ասում, որ լավագույն ֆեդերացիայի նախագահը ես եմ: Ես երբեւէ չեմ ասել, թե ինձանից բացի որեւէ մեկին չեմ տեսնում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Ասել եմ, եթե կա այդ մարդը, թող գա։ Բայց առայժմ ես նման մարդ չեմ տեսնում, ես միայն ինձ եմ տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Իսկ ո՞վ է ասել, որ ես չեմ ուզում այլեւս լինել ֆեդերացիայի նախագահ»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը։

ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա 2019թ․ փետրվարին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում