Պաշտպանության բանակը բերվել է պատրաստության համապատասխան աստիճանի և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման

Պաշտպանության բանակը բերվել է պատրաստության համապատասխան աստիճանի և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Արցախը հետևում է Ադրբեջանում այսօր մեկնարկած զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Արցախում շատ հանգիստ տրամադրություն է, իհարկե, բանակը բերվել է պատրաստության համապատասխան աստիճանի և սա բնական է, որովհետև նույնիսկ, եթե բարեկամական հարևան երկրներում է զորավարժություն լինում, մյուս երկրների զինված ուժերը բերվում են պատրաստության այդ աստիճանին: Սա ընթացակարգ է: Առավել ևս, երբ մենք ունենք հակառակորդ, որը չի էլ թաքցնում իր նպատակաները», – ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, իհարկե, բանակը պետք է միշտ հզոր լինի, սակայն նմանատիպ մարտահրավերներին արձագանքելը միայն Զինված ուժերի խնդիրը չէ:

«Ճակատից բացի պետք է նաև ամուր թիկունք: Իսկ ամուր թիկունքը` միասնականությունն է»,- ամփոփեց Դ. Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում