Նախիջևանյան ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա

Նախիջևանյան ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա: Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Իրավիճակը վերահսկելի է, նորմալ աշխատանք է ընթանում, անհանգստանալու ոչինչ չկա: Ավելի մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»,- նշեց գլխավոր շտաբի պետը:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին լարվածությանը մեծացման, հակառակորդի տեղաշարժերի և մեկնարկելիք զորավարժությունների մասին հարցին՝ ԳՇ պետը հիշեցրեց, որ վերջին տարիների ընթացքում մշտապես նման խոսակցությունները կան, մշտապես լարվածությունը կա, մշտապես Ադրբեջանը զորավարժություններ անցկացնում է:

«Այդտեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում: Իրենց զորավարժություններին մենք ուշի ուշով հետևում ենք, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը: Նույն ձևով էլ մենք ենք ըստ պլանների զորավարժություններ անցկացնում և նույն ձևով Ադրբեջանն է հետևում մեր զորավարժություններին: Անհանգստացնող ոչինչ չկա»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում