Ռուսաստանում տեղի ունեցած վթարի արդյունքում մահացել են ՀՀ քաղաքացիներ

Ռուսաստանում տեղի ունեցած վթարի արդյունքում մահացել են ՀՀ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 2-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանը ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին Լև Տոլստոյ – Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշերի ավտոմեքենանաերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորները՝ Լիանա Սարգսյանը (1983 թ.,ՀՀ քաղաքացի), Ալիսա (2006 թ., ՀՀ քաղաքացի) և Աննա (2017 թ., ՀՀ քաղաքացի) Իսկանդարյանները տեղում մահացել են, իսկ Արևիկ Իսկանդարյանը (2010 թ., ՀՀ քաղաքացի) տեղափոխվել է Լիպեցկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում