Քրդական աշխարհազորը հայտարարեց Իրաքում ԻՊ-ի գլխավոր «ֆինանսիստի» ոչնչացման մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Քրդական «Փեշմերգա» ռազմականացված կազմավորումն՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ Իրաքում ոչնչացրել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գլխավոր «ֆինանսիստին»: Հուլիսի 2-ին այս մասին հաղորդել Է Rudaw հեռուստաալիքը:
Մախմուրում «Փեշմերգա» աշխարհազորի ուժերի հրամանատար Սիրվան Բարզանիի խոսքով՝ «համատեղ գործողության շնորհիվ հաջողվել Է վերացնել ԻՊ-ի երեք դաշտային հրմանատարների, այդ թվում զինյալ Աբու Ուբեյդին, որը պատասխանատու Էր խմբավորման ֆինանսավորման համար»: Ահաբեկիչները թաքնվել Էին Մախմուրի մերձակայաքի լեռնային շրջանում, ճշտել Է Բարզանին:
ԻՊ-ի զինյալներն Իրաքի տարածքի մի մասն օկուպացրել Էին 2014 թվականի ամռանը: Հունիսին նրանք նվաճել Էին երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը (Նայնավայի նահանգի վարչական կենտրոնը) եւ այն հայտարարել Էին «խալիֆաթի» մայրաքաղաք: 2015 թվականին միջազգային կոալիցիայի օգնությամբ Իրաքի կառավարական ուժերն սկել են ծայրահեղականների գրաված շրջանների ազատագրման ընդգրկուն արշավը:
2017 թվականին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Էր ԻՊ-ի նկատմամբ վերջնական հաղթանակի մասին, սակայն ավելի ուշ բազմիցս հայտարարել Է , որ ահաբեկչության սպառնալիքը նախկինի պես պահպանվում Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում