Ներքին զորքերը սահման ուղարկելու մասին որոշում լինելուն պես այն կհրապարակվի. ՀՀ ոստիկանություն

Ներքին զորքերը սահման ուղարկելու մասին որոշում լինելուն պես այն կհրապարակվի. ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանությունը ներքին զորքերը սահմանային պաշտպանության գործում ներգրավելու մասին առայժմ տեղեկություններ չի հաղորդում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ներքին զորքերը սահման ուղարկելու մասին որոշում երբ լինի, անպայման այն կհրապարակեն:

Մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ քննարկվում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերը սահմանային պաշտպանության գործում ներգրավելու առաջարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում