Փաշինյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Փաշինյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանություն: Այս մասին ասվում է Facebook-ում ԱՄՆ դեսպանության գրառման մեջ:

«Այսօր՝ ԱՄՆ Անկախության 242 ամյակի նախօրեին, դեսպան Միլսը պատիվ ունեցավ դեսպանատանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասվում է ԱՄՆ դեսպանության գրառման մեջ:

ԱՄՆ Անկախության տոնը նշվում է հուլիսի 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում