Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 29 հարց

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 29 հարց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց։ Դրանցից են՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնիի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին հարցերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում