Իմ ներկայությամբ որևէ խնդիր չի եղել. ԱԻ նախարարը «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Իմ ներկայությամբ որևէ խնդիր չի եղել. ԱԻ նախարարը «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հաստատեց, որ հուլիսի 3-ին հարցաքննվել է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա հերքեց տեղեկություններն այն մասին, թե իր ներկայությամբ Հայաստանի օլիմպիական կոմիտեի մարզական ավանում որևէ միջադեպ է եղել: «Իմ ներկայությամբ որևէ խնդիր չի եղել»,- նշեց նա:

Լրագրողների հարցին, թե ինչ է նախարարը հայտնել նախաքննական մարմիններին ՝ Ռոստոմյանն ասաց. «Դա գաղտնիք է»:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, թե հուլիսի 2-ին Ռոստոմյանը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից

Հետևեք մեզ նաև Telegram-ում