AM | RU
USD
EUR
RUB

Հանրապետությունում ակտիվացել են աղիքային վարակները, դիզենտերիան

 
 

ԵՐԵՎԱՆ,4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հանրապետությունում աղիքային վարակների ակտիվություն է նկատվում, որի թիրախը հիմնականում 0-10 տարեկան երեխաներն են:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նա նշեց, որ ակտիվությունն ակնհայտ է հատկապես հունիս ամսվանից սկսած, և զգալի աճ է նկատվում անցած տարվա մայիս, հունիս ամիսների համեմատ: «Հունիս ամսին նկատվում է նաև դիզենտերիայի ակտիվացում, որն ավելի շատ բնորոշ է սննդային գործոնին»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքով` հանրապետությունում որևէ տեղ հիվանդությունների կենտրոնացված դեպքեր չկան: «Եթե հիվանդությունը պայմանավորված լիներ ջրային գործոնով, ապա կարճ ժամանակահատվածում մենք կունենայինք հարյուրավոր դեպքեր: Հիվանդության դեպքերը սփռված են հատկապես Երևանի տարածքով մեկ»,-ասաց նա:

Անդրադառնալով էնտերովիրուսներին՝ Թորոսյանն ասաց, որ բոլոր հիվանդանոցներում ակտիվ նմուշառումներ են կատարվում էնտերովիրուսների մասով և հայտնաբերվում են եզակի դեպքեր: «Հիմք ընդունելով, որ աղիքային վարակների շրջանում ենք գտնվում, կարող են լինել դեպքեր: Էնտերովիրուսները պատճառ դարձան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում գրանցված հինգ ամսական երեխայի մահվան դեպքի: Էնտերովիրուսները բազմաձև են և կարող են թեթև ձևերից բարդանալ կայծակնային արագությամբ»,-հավելեց բանախոսը:

Լիանա Թորոսյանը հորդորում է ժամը 12-ից հետո տնից դուրս չգալ, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնաս են հասցնում մաշկին, քրտնարտադրության միջոցով էլ կորցնում ենք հեղուկ, հանքային աղեր: «Տնից դուրս գալիս անպայման ունեցեք գլխարկներ, հեղուկ: Տաք եղանակին զովացնում են նաև թանն ու ոչ շատ տաք և քաղցր թեյերը»,-ասաց նա:

Բնության գրկում հանգստանալ նախընտրողներին էլ ԱՆ մասնագետը խորհուրդ տվեց խուսափել կրեմային հրուշակեղենից, ձվից, ձկից: «Օգտագործեք հիմնականում միրգ և բանջարեղեն: Մնացած սննդամթերքն էլ պահեք սառնարան- պայուսակներում և ամեն տեսակ միջատներից հեռու»,-նշեց նա:

Լրահոս
«Հրապարակ». Կահույքի բիզնեսով զբաղվող ընկերությունը շահել է դիալիզի բուժսպասարկման մրցույթը «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է և Վանոն կվերադառնա Հայաստան «Ժամանակ». Ինչ նպատակով է Աննա Հակոբյանը իր գրասնեյակը տեղափոխել է կառավարության շենք «Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքն ավելացել է «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ Հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, որոշ տեղերում առկա մառախուղ «Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan