AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի ԱԳՆ-ում «միլիոններ բերող» Գրիգորյանին «մեծ կոմբինատոր» են անվանում և խորհուրդ տալիս լուրջ չընդունել նրա հայտարարությունները

 
 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «EU-ASIA Business Finance Centre» շքեղ անվանումով հոլդինգի նախագահ, Սլովակիայում բնակվող գործարար Աշոտ Գրիգորյանը, ով հայտնի է տարին մեկ-երկու անգամ Հայաստան ժամանելով ու «միլիոնների ներդրումներ» խոստանալով, արդեն սկսել է ակնհայտ նեղացկոտություն ցուցաբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ով, ըստ նրա, դեռևս չի «ընդունել իր ղեկավարած հզոր ներդրողների խմբին»:

Վարչապետին ամենայն հավանականությամբ զեկուցել են, որ «EU-ASIA Business Finance Centre» անունով ընկերություն պարզապես գոյություն չունի, իսկ Գրիգորյանն էլ այդ անունն օգտագործում է պարբերական գաստրոլներ տալու և այն իբրև շանտաժ օգտագործելու համար: Պարզ է, որ դրանից հետո հանդիպման մերժումները Գրիգորյանին դրել են անհարմար վիճակի մեջ, և վերջինս արդեն սկսել է անուղղակի կսմիթներ ուղղել նաև կառավարության ղեկավարի ուղղությամբ:

Ընդհանրապես, Գրիգորյանը հայտնի է իր ցեխարձակումներով տարբեր գործիչների նկատմամբ, ովքեր չեն ցանկացել դառնալ նրա ավանտյուրաների զոհը: Վերջին թիրախը դարձավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ում Գրիգորյանը մեղադրեց «ՀՀԿ-ական գործիչների համար գույք ձեռք բերելու մեջ»: Դրանից առաջ նույն Գրիգորյանի «զոհն էր» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա տնտեսական թիմը, ովքեր շատ արագ պարզել էին, որ «Նաիրիտի» հարցով Գրիգորյանի խոստացած ներդրումները դասական փուչիկ էր:

Սլովակահայ «Օստապ Բենդերի» վոյաժներն այն աստիճան զզվեցրին Հայաստանի իշխանություններին, որ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը երկուշաբթի իր բրիֆինգի ժամանակ խորհուրդ տվեց լրագրողներին ընդհանրապես չլուսաբանել այդ անձնավորությանը, նրան անվանելով «մեծ կոմբինատոր»:

«Ես, կարծեմ, առիթ ունեցել եմ նաև այս ճեպազրույցների ժամանակ անդրադառնալու դրան առնչվող մի հարցի և մեծ կոմբինատորի համբավ ունեցող անձնավորության կողմից գրված կամ մատուցվող տեղեկատվությանը, նորից կրկնում եմ, լուրջ մի վերաբերվեք: Կարծեմ մայիսին էր, Աշոտ Խուրշուդյանը մի լավ ուսումնասիրություն էր հրապարակել իր ֆեյսբուքում կամ պարբերականներից մեկում այդ անձնավորության վերաբերյալ: Այդ նույն «հոդվածի» մեջ մարդը, եթե իր վրա է վերցնում, ասում է. «Իմ ջանքերով Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման» արդեն հաշվի վերցրեք:

Ով Սաֆարովի դատավարությանն առնչվել է, փայլուն կարող է ներկայացնել այդ անձնավորության գործունեությունը կամ ցանկալին իրականության տեղ մատուցելուն ուղղված գործունեությունը և գործողությունները Սաֆարովի դատավարության ժամանակ, այդ մարդիկ հայտնի են, ես չեմ մանրանա ուղղակի մտնեմ մանրամասների մեջ։ Այդ մարդկանց, խնդրում եմ, հարցրեք, թե ո՞վ էր, այսպես ասած չակերտավոր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ, Ձեզ բավականին մանրամասն կներկայացնեն նրա գործունեությունը։ Գիտեք, այդ անձնավորությունը գալիս է, միլիարդավոր ինչ-որ ներդրումների հնարավորությունների մասին է խոսում և այլն, այդ անձնավորությունը գալիս է, ինչ-որ гостролер-ի տպավորություն է թողնում։ Ես նորից եմ խորհուրդ տալիս հատկապես նման անձնավորությունների տված տեղեկատվությանը լուրջ մի վերաբերվեք», - նշել էր Տիգրան Բալայանը:

Սա, բնականաբար, առաջին դեպքը չէ, որ Գրիգորյանի մասով նման հայտարարություններ են հնչում: Չնայած դրան, Հայաստանում կան լրատվամիջոցներ, ովքեր ջանասիրաբար լուսաբանում են «մեծ կոմբինատորին»: Նմանատիպ անձնավորությունների լցրած տեղեկատվական աղբը լուսաբանելն էլ, ինչ խոսք, լրագրողական էթիկայի ուղիղ խախտում է:

Գառնիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Լրահոս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտացումները «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ «Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում Արցախի երիտասարդությունն իր ապագան հայրենիքի հետ է կապում. ԱՀ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Փակվելու վտանգի առջև կանգնած դպրոցներին կփոխարինեն կրթամշակութային կենտրոնները, որտեղ կհաճախեն նաև մեծահասակներ ՄԻՊ աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով ԵԱՀԿ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումներին Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Թբիլիսիում Հաջիևին խորհուրդ է տվել կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն իրապես ժողովրդավարական երկիր կառուցել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26- ին. ՀՔԾ պետ ՀՅԴ-ն զորակցություն է հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն Մի կաթիլ մեղր չդառնա հարցը. Արմեն Աշոտյան Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ ԿԳՆ-ն փորձելու է հասնել նրան, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով և ընդունեն միայն իրենց տարածքի աշակերտներին Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետում Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան Ինչո՞ւ են դիրքեր գնացող զինվորները փող հավաքում. մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդականը Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ. Արսեն Թորոսյան 2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից Հայաստանը վճռական է ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում ընդգրկված է 22 հարց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan