Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու ծանուցում դեռ չենք ստացել. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու ծանուցում դեռ չենք ստացել. Վիկտոր Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու ծանուցում դեռ չեն ստացել:

«Ժամը 14:55-ի դրությամբ ոչ մեր գրասենյակում, ոչ էլ նախագահ Քոչարյանի տանը ՀՔԾ-ից ծանուցում չի ստացվել: Մենք դեռ ոչինչ չենք ստացել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Հուլիսի 4-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատել է տեղեկությունը, որ հարցաքննության հրավիրելու ծանուցում է ուղարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա հրավիրվել է որպես վկա

Հետևեք մեզ նաև Telegram-ում