AM | RU
USD
EUR
RUB

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

 
 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինյանին, Երկրաբան Գ․Ս․ Խոջաբաղյանից։

Հարգելի պարոն Փաշինյան

Նախքան բուն թեմային անցնելը, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ միասնական Հայ
ժողովրդի կողմից իբրև վարչապետ առաջադրվելու և ընտրվելու առթիվ։
Որպես Հայաստանում առաջին ժողովրդական Առաջնորդի, ցանկանում եմ Ձեզ
քաջառողջություն, երկար տարիների կյանք, միասնական Հայ ժողովրդի հետ՝ բացարձակ
անկախություն և երջանկություն վայելելու մշտական հնարավորություն։

Մեծարգո պարոն Վարչապետ

Ձեզ է դիմում 1960-1995 թթ Սյունիքում երկրաբանա-հանքաբանական արշավախմբեր
ղեկավարած Գառնիկ Սամսոնի Խոջաբաղյանը։ 1980թ-ից եղել եմ Սյունիքի գլխավոր
երկրաբանը, հեղինակ եմ մի շարք գիտական հոդվածների և 2 մենագրության, որոնցից
մեկը հայերենով՝ «Սյունիքի հանքային նահագներ», լույս է տեսել 2016թ.-ին, իսկ մյուսը՝
ռուսերենով, նվիրված է Մեղրու շրջանի հանքավայրերի ուսումնասիրությանը։

Հայաստանը (հատկապես Սյունիքի մարզը) շատ հարուստ է մետաղական օգտակար
հանածոներով՝ պղնձով, մոլիբդենով, ոսկով, արծաթով, ցինկով, երկաթով և դրանց հետ
հարակից տարածված շատ թանկարժեք տարրերով՝ սելենով, տելլուրով, ռենիումով,
կադմիումով, բիսմատոով, գալիումով, մագնեզիումով, գերմանիումով, հազվագյուտ
հողերով և այլն։ Սյունիքում հայտնաբերված մի քանի տասնյակ հանքավայրերի և
հանքաերևակումների օգտակար տարրերի պաշարները կարող են լրիվ բավարարել
Հայաստանի պահանջները և արտահանվել այլ երկրներ։ Նշված մետաղների և դրանց
հետ սերտորեն կապված տարրերի գծով մեր հանրապետությունը շատ հարուստ է և
համարվում է առաջավոր երկրներից մեկն աշխարհում։

Հայաստանի ընդերքի հարստությունները բնության անվճար պարգևներն են մեր
ժողովրդի՛ն, այլ ոչ թե առանձին անհատներին կամ օլիգարխներին (այն էլ օտար), որոնք
տիրացան մեր հայտնաբերած հանքավայրերին և ընդմիշտ մոռացան սերունդների
համար նոր հանքավայրերի որոնման և հայտնաբերման անհրաժեշտությունը։
Սյունիքի մարզի օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանական շատ
բարենպաստ պայմանները, դրանց արդյունաբերական գնահատականները, մեծ
հեռանկարով տեղամասերի առկայությունը, ընդերքի ուսումնասիրության նորագույն
մեթոդները հաստատում են, որ Սյունիքի միներալային նյութերի ծավալը հետագայում
անշեղորեն կընդարձակվի, եթե այն հայտնվի ժողովրդական կառավարության
ուշադրության կենտրոնում։

Հասարակության տնտեսական, սոցիալական և արտադրողական ուժերի զարգացման
կարևորագույն խնդիրներից մեկը հանդիսանում է բնական հարստություննեը և ընդերքի
օգտակար հանածոների պաշարները, որոնք պահանջում են հատուկ
տնտեսական-խնայողական վերաբերմունք և միջոցների հիմնովին գիտական
օգտագործում։

Վերը նշվածները հաստատում են, որ «մեծագույն սխալ է օգտակար հանածոների
հանքավայրերից հանքարդյունահանումը մասնավոր ընկերությունններին վստահելը»,
որովհևետև այդ ընկերությունները բարբարոսաբար են շահագործում ընդերքը։
Գերհարստանալու նպատակով՝ կամայականորեն մեծացնելով շահագործման
ծավալները, թալանում են մեր հանքավայրերը՝ մեզ թողնելով թունավոր «պոչամբարները» և ապականված բնությունը։

Սյունիքի մարզում են տեղակայված՝ աշխարհում խոշորագույններից մեկը ճանաչված
Քաջարանի, ինչպես նաև Ագարակի, Այգեձորի, Հանքասարի, Դաստակերտի
պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, Կապանի, Լիճքի պնղձի, Լիճքվազ-թեյի
Տերտերասարի, Մեղրասարի, Շահումյանի, Փխրուտի, Ատկիզի, Ոսկեձորի և Մարջանի
ոսկու հանքավայրերը և մանրամասն ուսումնասիրության կարիք ունեցող բազմաթիվ
հեռանկարային երևակումներ։

Քաջարանի հանքավայրը - Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը, այդ մեծ
արդյունավետությամբ աշխատած և աշխատող ձեռնարկությունը, երկրաբանների
կարծիքով պետք է անպայման պահպանվեր, որպես բացառիկ նշանակության պետական
սեփականություն...

Նկատի ունենալով, որ Հայաստանում շահագործվող բոլոր հանքավայրերը մշակման են
ենթարկվում միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող սխեմաներով, որոնք
հիմնականում կախված են հարստացուցիչ ֆաբրիկաների մեխանիզմների և
հարստացման սխեմաների անկատարության և հնության հետ, ուստի այստեղ
նկարագրվող Քաջարանի կողմից թույլ տրված թերությունները ընդհանուր են Հայաստանի բոլոր հարստացուցիչ կոմբինատների համար։

Ստորև ներկայացվող բոլոր հաշվարկները փոխ են առնված երկրաբանական
գիտությունների դոկտոր՝ հանգուցյալ Հ. Ս. Ավագյանի կողմից 2011 թ. հրատարակված
«Լեռնահանքային ու մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման
ուղղություններն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» գրքից (ՀՀԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հրատարակություն, պատ.
Խմբագիր. Յ.Ա.Աղաբալյան)։

1951-2009 թթ. ժամանակահատվածում Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրի
ընդերքից արդյունահանվել և մշակվել է 318.2 մլն. տոննա հանքաքար, որի մեջ
պարունակվող օգտակար տարրերի քանակական և արժեքային տվյալները ներկայացված են աղյուսակ 1-ում։

Աղյուսակ 1

Մետաղների և տարրերի արժեքների հաշվառման համար օգտագործված է 2007թ.
ընդունված գները։

Աղյուսակ 1-ում ցույց տրված մետաղներից և տարրերից հանքահարստացման
գործընթացներում թերկորզման հետևանքով «պոչամբարմներ» թափված օգտակար
հանածոների քանակները և արժեքները ներկայացված են աղյուսակ 2-ում.

Աղյուսակ 2

Բացի աղյուսակ 2-ում նշված էլեմտներից ՀԳԱԱ երկրաբանական ինստիտուտի
երկրաբանների կողմից ԶՊՄԿ֊ի կողմից թողարկված խտանյութերում հայտնաբերվել են
ազնիվ մետաղների (պլատին և պալադիում) կորզելի քանակություններ։
Հաշվարկները (աղյուսակ 1,2) ցույց են տալիս, որ անցած 58 տարիների ընթացքում
(1951թ․ մինչև 2009թ) Քաջարանի ընդերքից հանված և մշակված 318.2 մլն․ տոննա
հանքաքարերից խտանյութերի տեսքով կորզված մասը կազմել է 2.35 մլն տոննա (0.74%),իսկ թերկորզման հետևանքով պոչամբարներ թափված մասը 315.85 մլն տոննա (99.26%), որի հարստությունների արժեքը կազմել է 11 միլիարդ 654.3 միլիոն դոլլար։

Նույնպիսի հաշվարկների արդյունքով պարզվում է, որ 1963թ․֊ից մինչև 2009թ֊ը Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածում դրա ընդերքից արդյունահանվել ու մշակվել են 100121.15 հազար տոննա հանքաքարեր, որի մշակման ընթացքում օգտակար տարրերի թերկորզման հետևանքով «պոչամբար» թափված տարրերի արժեքը կազմել է 2մլրդ 710մլն 474.7 հազ․ դոլլար։ Նույն թերությունները թույլ են տրվել նաև Հայաստանում շահագործվող բոլոր հանքավայրերի հարստացուցիչ ֆաբրիկաններում։

Պարոն Փաշինյան, հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում ունենալով
բազմաթիվ հարուստ մետաղական օգտակար հանածոների (գունավոր, ազնիվ և սև
մետաղների) հանքավայրեր, որոնք շահագործվում են սեփականատերերի կողմից,
որոշակի օգտակար տարրերի չկորզման (պիրիտ և մագնետիտ հանքանյութերի,
սկանդիում մետաղի) և հիմնական ու հարակից բաղադրիչների թերկորզման (ցածր
կորզման 60-80%) հետևանքով պոչամբարներ են թափվում տասնյակ միլիարդավոր
դոլլարների հասնող հարստություններ։ Իսկ Հայաստանում․․․ գործազրկություն,
աղքատություն և արտագաղթ է։ Անդընդունելի է…

Ելնելով վերը նշված (ոչ լրիվ) փաստացի հաշվարկների տվյալներից, և Զանգեզուրում
կատարված ուսումնասիրությունների արդյունքներից, ինչպես նաև, օգտագործելով խոսքի ազատության իրավունքը՝ հայտնում եմ իմ կարծիքներն ու առաջարկությունները
հանքաբանական ծառայությունների հետագա անելիքների վերաբերյալ.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածում
ամրագրված է, որ Հայաստանի «ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ
սեփականությունն են», ուստի, ընդերքի հանքավայրերի շահագործումը պետք է
կատարվի բացարձակապես պետության հովանավորությամբ՝ չխախտելով
Սահմանադրության նշված հոդվածը։ Պետությունը պետք է ապահովի շրջակա միջավայրի պահպանումը և վերականգնումը, ինչպես նաև բնական պաշարների ողջամիտ օգտագործումը։

2. Սահմանադրության 10-րդ հոդվածի խախտումը վերացնելուն հաջորդող քայլը,
հանրապետության բոլոր տիպերի օգտակար հանածոների հանքավայրերի
ազգայնացումը֊պետականացումը (շահագործման, սեփականատիրական իրավունքի
վերացումը), ընդերքի վերադարձն է նրա իրական տերերին՝ ժողովրդին ու պետությանը։
Որովհետև ներկա շահագործողները, հիմնականում արտասահմանցիները, կարճ
ժամանակահատվածում գերշահույթ և հարստություն ստանալու նպատակով
կամայականորեն մեծացնում են լեռնահանքային ձեռնարկության հզորությունը,
հանքավայրերը շահագործում են բարբարոսաբար, թալանում են Հայաստանի ընդերքը՝
մեզ թողնելով թունավոր պոչամբարներն, առանց հաշվի առնելու նրանց տերերի՝ հայ
ժողովրդի կամքն ու ցանկությունները։ Սա անընդունելի է, և պետք է կանխվի օրենքով։

3. Գտնում եմ, որ էլեկտրականությունը և երկրաբանությունը պետք է տարանջատվեն
որպես առանձին գիտություններ, ինչից հետո պետք է կազմավորել երկրաբանական
նախարարություն կամ վարչություն (վերջինս մինչև Հայաստանի անկախացումը ուներ
մինև 5000 աշխատատեղ)՝ հանքարդյունաբերության բոլոր բաժիններով հանդերձ։

4. Հայաստանը 2005 թ. հունվարին վաճառել է Զանգեզուրի լեռնահանքային
կոմբինատը և դրա գնողին (գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը) է տրամադրել
աշխարհահռչակ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման
իրավունքը, որի լեռնահանքային արդյունավետությունը տեխնիկատնտեսական
հիմնավորմամբ հաշվարկված էր մինչև խտանյութերի ստացումը, և դրանց վաճառքը։

Նշված հիմնավորման հաշվարկում պղնձի և մոլիբդենի հետ համատեղ տարածված շատ
այլ արժեքավոր տարրեր՝ ոսկին, արծաթը, սելենը տելլուրը, բիսմուտը, պլատինի խմբի
միներալները և այլն արհամարվել են (կամ կեղծիք է կատարվել), և դրանց գները չեն
ընդգրկվել խտանյութերի արժեքի մեջ։ Հաշվի չեն առնվել նաև ծծումբը, վանադիումը,
երկաթը, սկանդիումը, կապարը, ցինկը, նիկելը, կոբալտը, որոնց առկայության մասին
արդեն տվյալներ կային, սակայն քանի որ պետք է վաճառեին (և վաճառվում են)
խտանյութերը, իսկ գնորդները չէին ցանկանում վճարել դրանց արժեքները, ուրեմն
«կարելի է և ահրամարհել»։ Տեխնիկատնտեսական հաշվարկում նշված է, որ պղնձի
խտանյութը պարունակում է արծաթ 75-80 գ/տ, սելեն 100-140 գ/տ, տելլուր 35-50 գ/տ։ Այդհաշվարկում անհասկանալի պատճառով ոսկու պարունակությունը պղնձի խտանյութումնվազեցվել է 0.5գ/տ֊ով, իսկ նույն հաշվարկի տեքստում գրված է, որ «պղնձի խտանյութը»պարունակում է 4.0 գ/տ ոսկի։ Հաշվի առնելով վերը նշված բոլոր բացթողումները, և թանկարժեք մետաղների նկատմամբ ցուցաբերած «արհամարհանքը»` առաջարկում եմ վերանայել գոյություն ունեցող տեխնիկատնտեսական հաշվարկը՝ պնձի և մոլիբդենի հետ համատեղ հանդես եկող բոլոր հազվագյուտ և թանկարժեք տարրերի գները ներառելով ստացվող խտանյութերի արժեքների մեջ, որի վաճառքից ԶՊՄԿ֊ի հասույթը կմեծանա բազմակի անգամ։

5. Շատ ցավալի է, որ նյութական ու ֆիզիկական մեծ ծախսերի գնով հետախուզված,
այնուհետև արտահանված հանքաքարերից հանքահարստացման գործընթացներում
օգտակար մետաղների և նրանց հետ կապված տարրերի մեծ կորուստներ են տեղի
ունենում հանքահարստացման հնացած ու հետամնաց տեխոնոլոգիաների հետևանքով։
Նշված տարրերը թափոնապոչերի հետ միասին լցվում են պոչամբարները, աղտոտում,
ապականում ու թունավորում են շրջակա միջավայրը՝ առաջացնելով բնապահպանական
աղետներ։

Կոմբինատների արդյունավետությունը բարձացնելու և համաշխարհային չափանիշներին
համապտասխանեցնելու համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից հարստացուցիչ
ֆաբրիկաներ՝ հագեցված ժամանակակից տեխնոլոգիաներով, որը պետք է ապահովի
հանքաքարերից բոլոր օգտակար տարրերի կորզումը առաջավոր երկրների
մակարդակին համազոր քանակներով՝ նվազագույնին հասցնելով կորուստները։ Դա
կարող է ապահովել ՀՀԳԱԱ Կապանի մետալուրգիայի և հանքահարստացման
լաբորատորիայի ղեկավար Կ․ Հակոբյանի կողմից մշակված տեխնոլոգիան, որը
կապահովի բոլոր մետաղների ու նրանց հետ կապված տարրեի բարձր տոկոսներով
(92-95%) կորզումը, այն հաշվով, որ պոչամբարներ թափվող հարստապոչերում նրանց
պարունակությունները չգերազանցեն 8%-ի սահմանը։

6. Հնագույն տեխնոլոգիաներով կորզվող հանքահարստացման գործընթացները
նպատակաուղղված էին մեկ կամ մի քանի հիմնական տարրեի կորզմանը, և անտեսված
են նրանց հետ հարակից տարածված֊զուգակցվող, շատ այլ՝ հաճախ ավելի արժեքավոր
տարրեր, ինչի հետևանքով էականորեն նվազում է արդյունավետությունը։ Հենց դա է
պատճառը, որ գործող լեռնահարստացուցիչ կոմբինատների շրջակայքում աճում են
պոչամբարների պահեստարանները, որոնց պահպանման համար ծախսվում են
բավականաչափ խոշոր գումարներ։ Այդ պոչամբարները շատ հաճախ իրենցից
ներկայացնում են որպես մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների
երկրորդական ձեռակերտ հանքավայրեր՝ շատ օգտակար հանածոնրի կորզելի
քանակների պարունակությամբ։ Հենց դա էր պատճառը, որ զարգացած երկրներից
որոշները ցանկություն էին հայտնել գնելու Քաջարանի կոմբինատի պոչամբարները։
Կանադական ֆիրման, գնելով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, սկզբից ձեռնամուխ
եղավ թափոնապոչերից ոսկու և արծաթի կորզմանը։

ՀՀ լեռնահանքային արդյունաբերությունը ժամանակակից ուղու վրա դնելու, բնական
միջավայրը անաղարտ պահելու, հանքավայրերի շահագործումը արդյունավետ
դարձնելու, հանքավյարերից բոլոր օգտակար տարրեը կորզելու, մաքրելու և որոշակի
քանակներով զտելու ու գերզտելու, հարակից արդյունաբերություները զագացնելու
(հատկապես էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա) նպակատով անհրաժեշտ է
Հայաստանում (Սյունիքում, Լոռիում և Վայոց ձորի մարզերում կառուցել խտանյութերի և
պոչամբարների համալիր վերամշակման մետալուրգիական գործարաններ, որոնք պետք
է հագեցած լինեն ժամանակակից տեխնիկայով և տեխնոլոգիաներով։ Այդպիսի
տեխնոլոգիաները՝ պղնձի, մոլիբդենի, ծծմբի, հրաքարային պիրիտի, բազմամետաղային
համալիր խտանյութերի, պոչամբարների և այլնի համար մշակված են ՀՀԳԱԱ Կապանի
հանքահարստացման և մոտալուրգիայի լաբորատորայի կողմից։ Այդ մշակումների
նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ֊ում։
Ճիշտ է, երկրորդական «ձեռակերտ» հանքավայրերում (թափոններում, պոչամբարներում)
օգտակար տարրերի պարունակությունը փոքր է լինում սկզբնական հանքաքարերի
համեմատությամբ, սակայն դրանք շատ ավելի հարմար են օգտակար տարրերի կորզման
համար, քան սկզբնական հանքաքարերը, որոնց՝ ընդերքից արդյունահանման, փշրման ու
մանրացման համար ծախսված են բավականին մեծ գումարներ։ Պետք է նշել, որ
հանքահումքային ռեսուրսների համալիր օգտագործումով տնտեսելով դրանց
հանքաքարերի կրկնակի արդյունահանման ծախսերը՝ կարող ենք կրկնապատկել ու
եռապատկել լեռնահանքային ձեռնարկությունների արդյունքները։ Շատ ավելի մեծ
արդյունքներ կարող են ստացվել, եթե մետաղական օգտակար հանածոների
հանքավայրերի շահագործման ընթացքում հիմանկան տարրերի կորզմանը զուգընթաց,
կորզվեն, մաքրվեն ու զտվեն հարակից բոլոր (կամ ավելի շատ թվով) բաղադրիչները,
որոնք հաճախ շատ ավելի արժեքավոր են, քան այդ նույն տարրերի չզտված տեսակները,
առավել ևս՝ քան հիմնական բաղադրիչները։ Այսպես, օրինակ, չզտված կապար մետաղը
2007 թ. ապրիլի 10-ի գներով արժեր 2000 $/տ, 99.9% զտվածը՝ 6000 $/տ, 99.999%
զտվածը՝ 32000 $/տ, իսկ 99.9999% (գերզտվածը) - 870.000 $/տ։ Ռենիումը շատ
թանկարժեք մետաաղ է, նրա 1կգ 1999 թ․ արժեր 800 $, իսկ այժմ գերազանցում է 1500 $։ Մաքրված ռենիումի 1կգ արժեքը միջազգային շուկայում 2008 թ․ մարտ֊ապրիլ ամիսների տվյալներով կազմում էր 7777.7 դոլլար, իսկ գերզտված՝ 99.9999% բարձրորակ տեսակի 1.0 գ-ի արժեքը՝ 900-1000 դոլլար, 1 կգ-ը՝ 1000000 դոլլար):

Նկատի ունենալով, որ զտված ու գերզտված մետաղները միջազգային շուկայում իրենց
սովորական տեսակներից թանկ են գնահատվում մինչև մի քանի հազար անգամ
(կախված զտվածության աստիճանից), դժվար չի լինի նկատել, որ ՀՀ լեռնահանքային
արդյունաբերության արդյունավետությունը կբազմապատկվի, եթե ընդերքի
հարստությունները համաշխարհային շուկա դուրս բերվեն զտված մետաղների ու
մետաղաարտադրանքի տեսքով։

7. Կորզված ու զտված տարրերի մի պատկառելի մասը՝ ոսկին, արծաթը, սելենը,
տելլուրը, գալիումը, գերմանիումը և այլն, արդյունաբերության այլ ճյուղերի հետ միասին,
օգտագործվում է նաև էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի, քիչ նյութատար, շատ
աշխատատար, աշխատավորների բարձր որակավորում պահանջող, բարձր
եկամտաբերություն ապահովող էկոլոգիապես մաքուր արդյունաբերության մեջ, որն էլ
Սովետական Միության վերջին երկու տասնամյակների ընթացքում մեծ թափ էր ստացել
Հայաստանի Երևան և Աբվոյան քաղաքներում։ Նպատակահարմար է և անհրաժեշտ է
վերակենդանացնել էլեկրոնիկայի և միկրոէլեկտրանիկայի արդյունաբերության բոլոր
ձեռնարկությունները։ Նույնիսկ ավելին՝ հարկավոր է ընդարձակել ու զարգացնել
արդյունաբերության այդ կարևորագույն ճյուղերը, որոնց հումքը կարող է ապահովվել
ներքին ռեսուրսների հաշվին։

8. Հայաստանը արտասահմանից տարեկան ներկրում է սև մետալուրգիայի մեկ
միլիոն տոննայից ավելի արտադրանք, որոնց համար միայն որպես փոխադրական
ծախսեր վճարում է միլիոնավոր դոլլարներ։ Սև մետալուրգիան Հայատանում
զարգացնելու պարագայում, այն ոչ միայն կբավարարի մեր սեփական պահանջները, այլև
թույլ կտա մեծաքանակ արտադրանք ու մետաղներ ատրահանել այլ երկրներ, իսկ
Հայաստանին՝ բերել միլիոնավոր դոլլարների հասնող հասույթ։
Երկաթ կարելի է ունենալ ոչ միայն առանձին հանքավայրերի (Սևարանց, Աբովյան,
Կամաքար և այլն) շահագործումով․ այլ նաև պոչամբարներ թափվող պիրիտ
հանքանյութի մշակմամբ, որի մեջ եղած երկաթի քանակը կազմում է 46.55%, իսկ ծծումբը՝ 53.45%։ Հայտնի է, որ պիրիտից երկաթի ստացման տեխնոլոգիա գոյություն չուներ, իսկ այժմ ՀՀԳԱԱ Կապանի մետալուրգիայի և հանքահարստացման լաբորատորիայում Կ․ Հակոբյանի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիայով կորզվում է նաև երկաթը, որը կարելի է օգտագործել բոլոր հանքահարստացման կոմբինատների թափոնապոչերում գտնվող պիրիտից՝ երկաթ և ծծումբ ստանալու գործըթնացներում։

9. Անհրաժեշտ է պետականորեն կանխել մեր ժողովրդին պարգևված հանքավայրերի բարբարոսբար շահագործումը, հարստությունների թալանը, նախագծված քանակներից հանքաքարերի արդյունահանման ու մշական ծավալների կամայական մեծացումը, ինչի հետևանքով մեզ են թողնվում միայն թունավոր պոչամբարներ և չնչին գումարներ...

Ի՞նչ կտան մեզ նշված առաջարկությունները․

● Հայաստանը ապահովված կլինի սեփական մետաղներով և
մետաղաարտադրանքներով
● Այլ երկրներից մետաղարտադրանքրեի ներկրման ծախսերը կկրճատվեն
բազմակի անգամ, իսկ տնտեսված միջոցները կարող են ներդրվել
արդյունաբերության զարգացման մեջ
● Հանքաքարերից հիմնական օգտակար տարրերի և դրանց հետ հարակից
տարածված բարձր տոկոսով բաղադրիչների կորզումը, և ապա մետալուրգիական
փուլով վերամշակումը բազմակի անգամ կմեծացնի այդ ձեռնարկությունների
արդյունքը։
● Կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր գոյություն ունեցող հիմնարկներում,
ինչպես նաև դրանց արտադրանքների վրա ստեղծվող նոր ձեռնարկություններում՝
էլեկտրոնիկայի և միկոէլեկտրոնիկայի արդյունաբերությունների ոլորտներում։
● Այս ամենն էականորեն կարագացնի Հյաստանի տնտեսության զարգացումը
● Կունենանք էկոլոգիապես մաքուր միջավայր, և բնակչությունը կփրկվի
պոչամբարների աղետից
● Կունենանք հարուստ երկիր և հարուստ ժողովուրդ
● Բնակչության արտագաղթի փոխարեն կունենանք ներգաղթ
● Առավել բարձր կլինի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը

Շնորհակալություն ուշադրության համար։

Երկրաբանա֊հանքաբանական Գիտությունների թեկնածու
Կենսաթոշակառու

Գ.Ս. Խոջաբաղյան

Ք․ Երևան

Լրահոս
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan