ԵՄ-Ադրբեջան պայմանագիրն առանց բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման չի կարող ստորագրվել

ԵՄ-Ադրբեջան պայմանագիրն առանց բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման չի կարող ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Եվրախորհրդարանի հուլիսի 4-ին տեղի ունեցած լիագումար նիստում հաստատվել է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի պայմանների ցանկը, որում կարևոր տեղ է հատկացված Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հուլիսի 4-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվեց նոր ԵՄ-Ադրբեջան գործարքի պայմանների ցանկը:

Նոր գործարքը պետք է ապահովի հիմնարար ազատությունները, պայքարը կոռուպցիայի, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ:

«ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացման պայմաններից մեկը, ԵՄ հիմնական արժեքների և իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովումն է»,-նշված է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանի պատգամավորները հույս են հայտնել, որ, եթե նշված պայմանների շուրջ կողմերը արագ համաձայնության գան, նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2019թ.-ի ԵՄ-Արևելյան գորընկերության գագաթնաժողովը:

Պատգամավորները պահանջել են նաև, որ համաձայնագիրն առանց եվրախորհրդարանի համաձայնության չմտնի ուժի մեջ:

ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրման կարևոր պայմաններից է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը: Առանց այդ հարցի կարգավորման ու բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման, համաձայնագիրը չի կարող ստորագրվել և մտնել ուժի մեջ:

Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագիրը չի լուծել քաղբանտարկյալների հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում