Նոր Հայաստանում ոչ մի իշխանավոր այլևս չի խախտում ՀՀ Սահմանադրությունը. Արայիկ Հարությունյան

Նոր Հայաստանում ոչ մի իշխանավոր այլևս չի խախտում ՀՀ Սահմանադրությունը. Արայիկ Հարությունյան

ԳԱՎԱՌ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Գավառի պետական համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ շնորհելու ժամանակ խոսեց նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դերի ու նշանակության մասին և միաժամանակ կարծիք հայտնեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո արդեն բացառված են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները կամ իշխանավորները իրենց թույլ կտան խախտելու ՀՀ Սահմանադրության կետերը:

«Մինչև «թավշյա հեղափոխությունը» ես որոշ առիթներով ՀՀ Սահմանադրությունն ընթերցելիս ցավ էի ապրում այն մտքից, թե մեր իշխանավորներից յուրաքանչյուրը Սահմանադրության որ կետերն էր խախտում: «Թավշյա հեղափոխությունից» հետո արդեն այդ ցավի ապրումները վերացել են և փոխարենը ժամանակ է եկել, երբ ոչ մի իշխանավոր այլևս չի կարող Սահմանադրության որևէ կետ խախտել: Համոզված եմ, որ նոր Հայաստանում մարդիկ կապրեն օրենքի գերակայության ներքո, իսկ մենք արդեն դարձել ենք օրենքի երկիր: Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ»,- ներկաներին դիմեց Արայիկ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում