Բնապահպանն ու «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի վերաբերյալ իրենց դիրքորոշումները

Բնապահպանն ու «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի վերաբերյալ իրենց դիրքորոշումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ հրապարակելով լուսանկար :

«Վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»,-գրել է Արման Եղոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում