Արա Վարդանյանն այսօր եկել է աշխատանքի, և հիմնադրամի գործունեությունը շարունակվում է

Արա Վարդանյանն այսօր եկել է աշխատանքի, և հիմնադրամի գործունեությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանն ազատ արձակվելուց հետո այսօր եկել է աշխատանքի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը։

«Հիմնադրամը շարունակում է անխափան աշխատել, ստանում է նվիրատվություններ, բոլոր ծրագրերը նախատեսված կարգով ընթանում են», – տեղեկացրեց խոսնակը։

Նրա խոսքով՝ Արցախի Թաղասեր գյուղում համայնքային կենտրոնի բացում է տեղի ունեցել, իսկ հուլիսի 14-16-ին դարձյալ Արցախում կայանալու են տների, համայնքային կենտրոնի բացում։

«Աշխատանքային գործընթացում որևէ բան չի փոխվել։ Հիմնադրամից չկա և չի եղել որևէ լումայի պակասորդ», – մեզ հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում