ՀՀ վարչապետի մասնակցությամբ Ամուլսարի շուրջ քննարկման արդյունքում կողմերին չհաջողվեց համաձայնության գալ

ՀՀ վարչապետի մասնակցությամբ Ամուլսարի շուրջ քննարկման արդյունքում կողմերին չհաջողվեց համաձայնության գալ

ՋԵՐՄՈՒԿ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ջերմուկ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության և շահագործման դեմ բողոքող քաղաքացիների հանդիպման ընթացքում չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել:

ՀՀ վարչապետն առաջարկում էր ժամանակ տրամադրել կառավարությանը ստուգումներ անցկացնելու համար, ինչից հետո արդեն հանքի շահագործումը կամ կվերսկսվի, կամ մեկ այլ որոշում կկայացվի՝ կախված արդյունքներից: Սակայն ցուցարարները պնդում էին, որ այդ ընթացքում հանքը չպիտի շահագործվի. «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներն անընդունելի համարեցին այս տարբերակը: Հանդիպումն ավարատվեց առանց որևիցե համաձայնության, ցուցարարները հայտնեցին, որ շարունակելու են ակցիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում