Տեր Վահրամը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը

Տեր Վահրամը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը: Տեր Վահրամն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ լուրերը կեղծ են։

«Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»,-գրել է նա։

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ Սրբազանը հայտնել է, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը կտրվել է եւ նվիրվել ռուս քաղաքապետի

Աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա, սակայն դրանցից միայն մեկն է բնօրինակը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են:

Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում