Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը զուսպ ու չխոսկան անձնավորություն է. Սերգեյ Բագրատյան

Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը զուսպ ու չխոսկան անձնավորություն է. Սերգեյ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ճանաչում է որպես զուսպ և չխոսկան անձնավորություն: Այս մասին հուլիսի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Ընդհանրապես, եթե նկատել եք, մարզիկների մոտ այդ զսպվածությունը կա, և դա պայմանավորված է իրենց մասնագիտական հատկանիշներով»,-նշեց Բագրատյանը:

Անդրադառնալով Էդուարդ Բաբայանի կալանավորմանը և Վյաչեսլավ Հարությունյանին դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքին, Բագրատյանն ասաց, որ այս պահին որևէ մեկնաբանություն անելու կարիք չկա:

«Ավելի լավ է` հարցը թողնենք իրավական հարթության մեջ, երբ կտեսնենք, որ ինչ-որ շեղումներ կան քննությունից, այդ ժամանակ կարող ենք արձագանքել: Հանրային ընկալման մեջ այս պահին իրավական համակարգը համարվում է իդեալական ու վստահության արժանի, և պետք է սպասել դեպքերի ընթացքին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ՝ Նաիրա Զոհրաբյանը խուսափեց դեպքի առթիվ մեկնաբանություն տալուց և հորդորեց հիմք ընդունել Վյաչեսլավ Հարությունովի խոսքը:

«Տուժողոը հստակ ներկայացրել է` որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի ու այլ անձի կողմից: Գործը գտնվում է իրավական համակարգի տիրույթում, և այս հարցի վերաբերյալ մենք այժմ մեկնաբանություն չենք անելու»,- նշեց Զոհրաբյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանի խոսքով` հարցը չեն քննարկել նաև Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն օրենքի առաջ բոլորը հավասար են, և ցանկացած քաղաքացի ու քաղաքական գործիչ պետք է պատժվի, եթե խախտում է օրենքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում